Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իշխանությունը 5 տարի ամեն օր ընդդիմությանը տալիս է իրեն հեռացնելու առիթներ և շարունակում է մնալ իշխանություն». Մհեր Մկրտչյան

«Իշխանությունը 5 տարի ամեն օր ընդդիմությանը տալիս է իրեն հեռացնելու առիթներ և շարունակում է մնալ իշխանություն». Մհեր Մկրտչյան
107
Այսօր, 12:06

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևի միակ երկիրն ենք, որտեղ իշխանությունը արդեն 5 տարի ամեն օր ընդդիմությանը տալիս է իրեն հեռացնելու մեծ ու շատ մեծ առիթներ՝ և շարունակում է մնալ իշխանություն:
Մնում իշխանություն ու դառնում ավելի ռեպրեսիվ: Ինքը ռեպրեսիվ, իսկ ընդդիմությունը՝ ավելի թույլ:
5 տարում երեխաները գրել կարդալ ու նույնիսկ ֆիզիկա են սովորում, բայց ընդդիմությունը՝ ոչ:
Հիմա համոզեք, որ ուղղակի անընդունակ են եղել, մասնագետներ չեն գտել, ֆինանսական ռեսուրս չեն ունեցել... Իսկ հետո Նիկոլը զրկեց նրանց վերջին կոպեկից (սմայլիկ):
Տղերքն էին ափսոս, որ հիմա Եռաբլուրում են: Մարդիկ՝ որ տները թուրքերին «նվիրեցին»:
Կհանդիպենք ընտրություններին: Կամ չենք հանդիպի: Տարբերություն չեմ դնում»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան