OpenAI-ի կողմից ֆինանսավորվող ընկերությունը ցանկանում է «միավորել» ուղեղն ու համակարգիչը՝ առանց չիպի

Ամերիկյան Merge Labs ստարտափը, որը ֆինանսավորվում է ChatGPT չաթբոտը ստեղծած OpenAI ընկերության կողմից, ծրագրում է մշակել տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա համակարգիչն ինտեգրել մարդու ուղեղին՝ առանց հյուսվածքների մեջ չիպեր տեղադրելու անհրաժեշտության։ Այդ մասին նշվում է ստարտափի կայքում։
«Մենք մշակում ենք ամբողջովին նոր տեխնոլոգիաներ, որոնք նեյրոնների հետ միանում են մոլեկուլների միջոցով, այլ ոչ էլեկտրոդների, …այդպիսով խուսափելով ուղեղի հյուսվածքի մեջ իմպլանտացիայից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեխնոլոգիան թույլ կտա մարդուն և համակարգչին տեղեկատվություն փոխանակել ուլտրաձայնի միջոցով։ Ընկերությունում վստահեցնում են, որ դա հնարավոր է դարձել կենսաինժեներիայի, նեյրոբիոլոգիայի, ինչպես նաև սարքավորումների և ծրագրային ապահովման ոլորտներում նոր զարգացումների շնորհիվ։
OpenAI ընկերությունը հայտնել է, որ ստարտափի այս մշակումները հնարավորություն կտան բարձրացնել մարդու և համակարգչի միջև տեղեկատվության փոխանակման արագությունը, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ըստ նրանց՝ ԱԲ-ն կկարողանա հարմարվել մարդուն և «կարդալ» նրա մտքերը։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
293920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
195820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
222918.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
224617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
337117.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
244713.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
258111.10.2026, 23:42