«Լրագրությունը դեգրադացիա է ապրել վերջին 5-6 տարիներին»․ Աշոտ Մելիքյան

«Վարչապետի երեկվա բրիֆինգում առնվազն 3 լրագրող իրեն էթիկայից զուրկ պահեց․ ի՞նչ անել, որ լրագրողը հարգի տարրական նորմերը»,- Հանրային հեռուստատեսության հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց․ «Այս խոսակցությունը վաղուց է հասունացել, և երեկվա բրիֆինգը կարելի է վերջին կաթիլը համարել, որ այլևս հնարավոր չէ լռել։ Ես չէի ասի, թե դա նորմ է դարձել, ուղղակի լրագրությունն իսկապես դեգրադացիա է ապրել վերջին 5-6 տարիներին։ Կարծում եմ՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա․․․ Կարևոր է, որ հասարակությունը սոցիալական պահանջ ձևավորի և ասի՝ սա չենք ընդունում, սա լրագրություն չէ և նույնիսկ քարոզչություն չէ․․․ Կարող է դիպլոմ ունենա, բայց կրթվածություն չկա կամ միտումնավոր ոտնահարում է և՛ իրեն, և՛ մասնագիտությունը․․․ Այդ տեսակի լրագրողները նույնիսկ իրենց գործընկերներին չեն հարգում․․․ Այդպիսի լրագրողներին այդպիսի միջոցառումներում պիտի տեղ չունենան»,- նշեց Մելիքյանը։
Նա նաև հավելեց, որ իր գնահատմամբ՝ բրիֆինգի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զուսպ, հավասարակշռված պատասխան տվեց․ «Այդ առումով վարչապետի վարքը ինձ լիովին բավարարեց»։
Մելիքյանի դիտարկմամբ՝ շատ լրագրողներ պրոֆեսիոնալիզմի մասին, հանրային շահի մասին չեն մտածում, նրանց համար քաղաքական շահեր սպասարկելն է գլխավորը։
«Նման լրագրողների պատճառով հասարակությունը հաճախ դառնում է զոհ, ապատեղեկացված է լինում»,- հավելեց ԽԱՊԿ նախագահը։

«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
4909:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
5509:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
20202:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
11701:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
13500:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
13800:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
120Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
246Երեկ, 23:36