«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեղջկական մտորումներ
Ինձ թվում էր՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի Ադրբեջան այցի նախօրեին և հայ-ադրբեջանական «Խաղաղության կամրջի» փոխադարձ այցելությունների վերականգնման պայմաններում, պաշտոնական Բաքուն վերջ կտա Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններն ու մեր պատմությունը խեղաթյուրելու պրակտիկան: Մանավանդ, որ Նոր Սահմանադրության նախագծից Անկախության Հռչակագրի հղումը հեռացնելու ՀՀ իշխանությունների քայլը ողջունել էին Բաքվից արտգործնախարարի մակարդակով:
Այսօր Ադրբեջանի պաշտոնական Ազերթաջ գործակալության կայքում հերթական կեղծիքն է հրապարակվել. «Գոշավանքը աղվանական եկեղեցի է»:
Ամեն շաբաթ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին մեկ-մեկուկես էջանոց հոդված է հրապարակում կից լուսանկարով, որտեղ տասնյակ, հարյուրավոր պրիմիտիվ կեղծիքներով հայկական միջնադարյան վանքերն ու եկեղեցիները ներկայացնում է որպես աղվանական, ղփչաղ-թուրքական և այլ անհեթեթություններով:
Նոյեմբերի 24-ից Ալեքբերլին ամենօրյա ռեժիմով է կեղծարարություն տարածում: Այսպես, նոյեմբերի 24-ից մինչև այսօր նա հրապարակել է երեք կեղծ հոդված:
Որպեսզի պատկերացնեք, թե խոսքը ինչի մասին է, եկեք հայելային տեղափոխվենք մեր իրականություն:
Պատկերացրեք, իշխանական ՔՊ պատգամավորներից մեկը, օրինակ, Հայկ Կոնջորյանը, ամեն շաբաթ «Արմենպրեսի» կայքում հոդված հրապարակեր և պնդեր, որ Ադրբեջանի տարածքի շիա մզկիթները իրանական են և դրա հետ ադրբեջանցիները ոչ մի կապ չունեն: Էլ չեմ խոսում պնդեր, որ Շուշիի մզկիթները հայերն են կառուցել:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կաներ պարոն Փաշինյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը բավական էր սխալ գիրք նվիրեր ԱՄՆ փոխնախագահին, և վերջ, պատիժը պատրաստ է:
Այս ընթացքում, երբ Ադրբեջանը շարունակում է զավթած պահել ՀՀ սուվերեն տարածքները, տարածքային հավանակնություններ ունի մեր երկրի նկատմամբ, Հայաստանում, նոր պատմություն և հիշողության նոր քաղաքականություն կերտելու շրջանակներում իշխանությունն ու քարոզչական թիմը անցել են Մ. Մելքոնյանի ջանին:
Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոս կոչմանն արժանացած մարդուն կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ:
Սա դեռ վերջը չէ, սա դեռ սկիզբն է:
Թ. Հ.
27-ը նոյեմբերի, 2026թ, Երևան»։

«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
900:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
2400:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
5300:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
60Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
68Երեկ, 23:18
Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները
78Երեկ, 22:54
«Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան
80Երեկ, 22:36
«Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ գործով տեղի է ունեցել քաղաքական միջամտություն»․ Վարդուհի Սարգսյան
85Երեկ, 22:18