Ստեղծվել է սարք, որը կօգնի ինսուլտ տարած հիվանդներին խոսել

Չինացի և բրիտանացի հետազոտողները ստեղծել են մի սարք, որը ամրացվում է ինսուլտ տարած հիվանդի պարանոցին, կարդում է նրանց ձայնային մկանների շարժումները և դրանք վերածում խոսքի հնչյունների: Այս սարքը թույլ է տալիս ինսուլտ տարած հիվանդներին վերականգնել խոսելու ունակությունը, հայտնում է Քեմբրիջի համալսարանի մամուլի ծառայությունը:
Ինչպես բացատրում են հետազոտողները, ինսուլտ տարած հիվանդների մոտ հաճախ զարգանում է դիզարթրիա՝ դեմքի, պարանոցի և բերանի մկանների վերահսկողության թուլացում։ Արդյունքում, շատ հիվանդներ կորցնում են խոսելու ունակությունը, իսկ մյուսները խնդիրներ են ունենումարտասանության, խոսքի արագության կամ այլ խանգարումների հետ, որոնք զգալիորեն նվազեցնում են կյանքի հարմարավետությունը և դժվարեցնում զրուցակիցների կողմից հիվանդների մտքերի ընկալումը:
Այս խնդիրը լուծելու համար չինացի և բրիտանացի գիտնականները մշակել են արհեստական բանականության վրա հիմնված համակարգ, որը հայտնաբերում է հիվանդի ձայնային մկանների կողմից կատարվող փոքր շարժումները, ինչպես նաև վերահսկում է քներակային զարկերակը և հիվանդի հուզական վիճակի հետ կապված տարբեր բիոմարկերներ: Այն իրենից ներկայացնում է «վզնոց»՝ բաղկացած սենսորներից և բարձրախոսներից, որը ամրացվում է հիվանդի պարանոցին։
Երբ այս համակարգի օգտատերը փորձում է արտասանել որևէ բառ, արհեստական բանականության համակարգը վերահսկում է պարանոցի մկանների դիրքի և հիվանդի զարկերակի փոփոխությունները և օգտագործում է այս տեղեկատվությունը՝ հասկանալու համար, թե ինչ էր փորձում ասել հիվանդը: Այս վերծանումը լրացվում և ճշգրտվում է՝ օգտագործելով հիվանդի հուզական վիճակի վերաբերյալ տվյալներ, ինչը թույլ է տալիս սարքին վերարտադրել երկար նախադասություններ և նախադասությունների հաջորդականություն՝ հաշվի առնելով հիվանդի փորձառությունները։

Ճապոնացի գիտնականները կրկին չափել են Մարիանյան իջվածքի խորությունը
83722.09.2026, 19:37
Գիտնականներն առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս դիպլոդոկի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկար)
142220.09.2026, 17:01
Քեոփսի բուրգի չափերում հնարավոր աստղագիտական «կոդ» է հայտնաբերվել
155920.09.2026, 15:30
«Երկրի մթնոլորտում ջրային գոլորշու քանակը հասել է դիտարկումների ընթացքում գրանցված առավելագույնին»․ Լևոն Ազիզյան
54520.09.2026, 09:06
«Մեթանի քանակն աճում է․ ինչպես է փոխվել Երկրի մթնոլորտը 23 տարվա ընթացքում»․ Լևոն Ազիզյան
51119.09.2026, 15:12
Նոբելյան մրցանակի դրամաշնորհը բարձրացվել է մինչև 1.2 միլիոն դոլար
178218.09.2026, 21:24
Անգլիայում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 1600-ամյա եղունգ մաքրող գործիք (լուսանկար)
89213.09.2026, 23:42
Փախել է հարձակվողներից ու այրվել. հռոմեական հսկա անոթի մեջ հայտնաբերված կմախքի հետքերով (լուսանկար)
470306.09.2026, 23:25