«Պինգվինները օրվա ընթացքում քնում են մինչև 10 հազար անգամ»․ Միզին

Պինգվինների մեծ մասը նախընտրում է քնել կանգնած վիճակում, ընդ որում, վախենալով գիշատիչներից, քնում են մոտ 4 վայրկյան, բայց դա անում են օրական մինչև 10 հազար անգամ: Այս մասին ТАСС-ին հայտնել է 70-րդ ռուսական անտարկտիկական արշավախմբի թռչնաբան Յուրի Միզինը։
Նա նաև ներկայացրել է պինգվինների մասին մի քանի այլ հետաքրքիր փաստեր։ Մասնավորապես, պինգվինները չեն թռչում, սակայն ջրի տակ կարող են զարգացնել մինչև 36 կմ/ժ արագություն, սուզվելով մինչև 500 մ խորություն և շունչը պահելով մինչև 20 րոպե։ Բացի այդ, պինգվինների փետուրածածկույթը մեկ քառակուսի սանտիմետրի վրա ունի մինչև 30 փետուր՝ օդով լցված, ինչը նրանց համար հանդիսանում է իդեալական «ջերմամեկուսիչ հագուստ»։
«Կայսերական պինգվինները միակ տաքարյուն կենդանիներն են, որոնք իրենց ձագերին դուրս են բևեռային ձմռան ամենաթեժ շրջանում։ Կայսերական պինգվինների արուները երկու ամիս ձվերը պահում են՝ կանգնելով մինչև մինուս 50 աստիճան սառնամանիքիպայմաններում, կորցնելով իրենց քաշի կեսը, մինչդեռ էգերը սնունդ են որոնում։ Մեծացած կայսերական պինգվինների ձագերը մեծանում են յուրօրինակ «մանկապարտեզներում»․ մինչ ծնողները սնունդ են հայթայթում, նրանց հետևում են «դաստիարակները»՝ երիտասարդ թռչուններ, որոնք դեռ չեն սկսել բազմանալ», - նշել է Միզինը։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
85221.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
298020.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
198220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
225318.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
227017.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
340417.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
246313.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
259711.10.2026, 23:42