ՌԴ-ում մշակվել է միացություն, որը ուժեղացնում է քիմիաթերապիայի ազդեցությունը ուղեղի քաղցկեղի դեպքում

Նովոսիբիրսկի գիտնականները մշակել են խեժաթթվի՝ փշատերև ծառերի մոտ հանդիպող նյութի հիման վրա ստեղծված միացություն, որը բարձրացնում է գլիոբլաստոմայի քիմիաթերապիայի արդյունավետությունը: Այս մասին TASS-ին հայտնել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի Բժշկության և բժշկական տեխնոլոգիաների ինստիտուտի կենսաբժշկական հետազոտությունների և դեղագործության փոխտնօրեն Միխայիլ Խվոստովը։
Գլիոբլաստոման ուղեղի ուռուցք է, որը բնութագրվում է մեծ ագրեսիվությամբ: Այն արագ աճում է, ներթափանցում է առողջ հյուսվածքներ և հաճախ դեղորայքակայուն է, իսկ արյունաուղեղային պատնեշը թույլ չի տալիս դեղամիջոցներին հասնել դրան: Այդ պատճառով ստանդարտ բուժումը, ներառյալ վիրահատությունը, ճառագայթումը և քիմիաթերապիան, հաճախ չի կարողանում ոչնչացնել բոլոր քաղցկեղային բջիջները: Հիվանդությունը կրկնվում է, և գոյատևման մակարդակը մնում է ցածր՝ միջինը 14-18 ամիս: Թերապիայի ուժեղացումը օգնում է ավելի լավ ճնշել ուռուցքը, հաղթահարել դիմադրությունը և երկարացնել հիվանդի կյանքը:
Ինչպես պարզաբանել Է գիտնականը, մշակված միացությունը թույլ կտա ուժեղացնել տեմոզոլոմիդի ազդեցությունը՝ հակաուռուցքային դեղամիջոց, որն օգտագործվում է գլխուղեղի չարորակ ուռուցքների, մասնավորապես՝ բազմաձև գլիոբլաստոմայի բուժման ժամանակ: Գիտնականները նախատեսում են մի շարք փորձարկումներ անցկացնել կենդանիների վրա՝ նպատակ ունենալով վերջնական պատասխան տալ նոր մոլեկուլի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ: Խվոստովի խոսքով՝ փորձարկումները կտևեն մոտ 3-5 տարի։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
293920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
195820.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
222918.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
224617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
337117.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
244713.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
258111.10.2026, 23:42