ԱՄՆ-ում մշակվել է աշխարհում առաջին ՄԻԱՎ պատվաստանյութը, որն արդյունավետ է մեկ ներարկումից հետո

Ֆիլադելֆիայի Վիստար ինստիտուտի գիտնականները փորձարկել են միաբաղադրիչ ՄԻԱՎ պատվաստանյութ։ Այն մեկ ներարկումից հետո հանգեցնում է վիրուսը չեզոքացնող հակամարմինների առաջացման։ Ինստիտուտի մամուլի ծառայության տվյալներով՝ սա ՄԻԱՎ պատվաստումն ավելի հասանելի կդարձնի ամբողջ աշխարհում։
«Սովորաբար, ՄԻԱՎ պատվաստման արձանագրությունները պահանջում են յոթ, ութ կամ նույնիսկ տասը ներարկում՝ չեզոքացման դիտարկումն սկսելու համար։ Մեր WIN332 իմունոգենի միջոցով մենք կատարեցինք ընդամենը մեկ ներարկում և արդեն իսկ տեսանք որոշակի չեզոքացում», - նշվում է Վիստար ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։
WIN332-ի մեկ ներարկումը հանգեցրեց ցածր, բայց հայտնաբերելի ՄԻԱՎ չեզոքացման՝ գրանցված ամենակարճ ժամանակահատվածում՝ երեք շաբաթում։ Հարակից իմունոգենի երկրորդ ներարկումից հետո վիրուսի չեզոքացման մակարդակը զգալիորեն բարձրացավ։
«Այս հայտնագործությունը պոտենցիալ ընդլայնում է ՄԻԱՎ պատվաստանյութերի մշակման համար հասանելի գործիքները, որոնք ապահովում են ավելի լայն պաշտպանություն ամբողջ աշխարհում շրջանառվող ՄԻԱՎ տարբեր շտամների դեմ», - ընդգծել են ուսումնասիրության հեղինակները։
ԱՀԿ-ի 2024 թվականի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում 40.8 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով։ Նրանցից 1.4 միլիոնը 14 տարեկանից փոքր երեխաներ էին։ 2024 թվականին վարակվել է 1.3 միլիոն մարդ։

Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
33311.10.2026, 23:42
Հնագետները Եգիպտոսում 1700-ամյա աղյուսե դամբարան են հայտնաբերել
32511.10.2026, 23:24
Աֆրիկայում 4000 տարի առաջ կառուցված պաշտպանական պատեր են հայտնաբերվել
35311.10.2026, 17:48
Հնագետները հայտնաբերել են քարի դարի՝ նախկինում անհայտ հուշարձաններ և ժայռապատկերներ
52611.10.2026, 16:24
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
166406.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
216604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
139104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
314329.09.2026, 20:13