«Սահմանադրության հոդված հնարավոր չէ փոխել, եթե ընտրություններից հետո նախագահի կողմից վարչապետ նշանակված չէ». Ռուբեն Ռուբինյան
![]() 198 Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ., 14:18 «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է, երեկ կուսակցության համաժողովում հայտարարեց նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Հայաստանի օրենսդրությունը սահմանում է, որ և՛ վարչապետի, և՛ պատգամավորի թեկնածուն պետք է լինի վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խնդրի լուծումը տեսնում է հետևյալում՝ հունիսի 7-ին հաղթել խորհրդարանական ընտրություններում և մեծամասնություն վերցնելով՝ խորհրդարանի միջոցով Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխել: Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու և վարչապետ. «Սահմանադրության հոդված հնարավոր չէ փոխել, եթե վարչապետ նշանակված չէ նախագահի կողմից՝ ընտրություններից հետո, գիտեի՞ք»: |

«Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին փոխանցել հարստացված ուրանը»․ Թրամփ (տեսանյութ)
12210:32
«Ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ»․ Էդմոն Մարուքյան
8310:12
«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան
11109:42
Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»
10509:18
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել. «Հրապարակ»
13909:12
Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»
20309:00
Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»
12508:54
«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան
19702:12
