«Եթե Իսլամաբադում համաձայնագիր ստորագրվի, հնարավոր է` գնամ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Պակիստան այցելելու հնարավորությունը, եթե Իրանի հետ բանակցությունները հանգեցնեն հակամարտության դադարեցման համաձայնագրի։
Հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա ասել է. «Ես կգնայի Պակիստան, այո։ Եթե Իսլամաբադում համաձայնագիր ստորագրվի, հնարավոր է՝ գնամ»։ Թրամփը հավելել է, որ նման նախաձեռնություն քննարկվում է նաև պակիստանյան կողմի հետ. «Նրանք ուզում են, որ ես գնամ»։ Սպիտակ տան ղեկավարը նաև գովաբանել է Պակիստանի մասնակցությունը հակամարտության կարգավորման հետ կապված դիվանագիտական շփումներին։
Նրա խոսքով՝ երկրի ներկայացուցիչները կարևոր միջնորդական դեր են խաղում և ակտիվ ներգրավվածություն են ցուցաբերում բանակցային գործընթացում։
Թրամփը պակիստանցի բանակցողներին անվանել է «հրաշալի»՝ ընդգծելով նրանց ներդրումը կողմերի միջև երկխոսության մեջ։

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
19703:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
9602:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
10602:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
11302:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
9501:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
7301:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
7801:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
8601:30