Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»
![]() 195 Այսօր, 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին փոդքաստում Ռոբերտ Քոչարյանը հպանցիկ ասաց, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, սակայն չմանրամասնեց։ Մեր տեղեկություններով՝ զրույցն ավելի շատ բողոքի և պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձ է եղել։ Քոչարյանը ներկայացրել է, թե ինչ «անհավանական հաջողությունների» կարող էր հասնել, եթե իրեն չխփեին սերժականները, ու չհայտնվեր Սամվել Կարապետյանը։ Ապա թվարկել է, թե իր կարծիքով ինչ սխալներ է թույլ տալիս նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը», որից ողջ ընդդիմությունն է տուժում, և ոչ մեկը չի հաղթելու, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը»։ Մեր տեղեկությունների համաձայն, ՌԴ նախագահը տեղում հանձնարարել է հատուկ ծառայություններին՝ սկսել Վիկտոր Սողոմոնյանի ստուգման գործընթացը, ակնարկելով, որ վերջնական որոշումը կախված է դրա արդյունքներից։ Ըստ նույն աղբյուրի՝ Արա Աբրահամյանն այլևս չի կարողանում գտնել որեւէ մեկին, որն իր համար կմիջնորդի Պուտինի մոտ, եւ գրեթե համակերպվել է Հայերի միությունը կորցնելու մտքի հետ։ Սակայն, հաշվի առնելով, որ ՌԴ-ում նման գործընթացներն արագ չեն ընթանում, նա դեռ հույս ունի, որ մինչև ընտրություններն իրեն չեն դիպչի։ Իսկ եթե ընտրություններից հետո Փաշինյանը հաղթի, իրավիճակն այնքան կփոխվի, որ իր գոյության մասին կմոռանան և ավելի լուրջ հարցեր կլուծեն, օրինակ՝ հայ գործարարների ունեցվածքը խլելու, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը դադարեցնելու հարցերը»։ |

«Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին փոխանցել հարստացված ուրանը»․ Թրամփ (տեսանյութ)
3010:24
«Ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ»․ Էդմոն Մարուքյան
3510:12
«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան
9609:42
Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»
9709:18
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել. «Հրապարակ»
13109:12
Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»
17509:00
Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»
11408:54
«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան
19302:12
