«Անտարկտիկական թերակղզու սառցե ծածկույթը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել 20%-ով»․ #DM

Անտարկտիկական թերակղզու սառցե ծածկույթը կարող է 20%-ով կրճատվել մինչև 2100 թվականը, ինչը կհանգեցնի համաշխարհային ծովի մակարդակի զգալի բարձրացման, հաղորդում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով միջազգային հետազոտողների խմբի զեկույցին։
Հրապարակման մեջ նշվում է, որ ամենավատ սցենարի դեպքում թերակղզու սառցե ծածկույթը կարող է կրճատվել մեկ հինգերորդով մինչև 2100 թվականը, ինչը լուրջ հետևանքներ կունենա բևեռային կենդանիների համար, ինչպիսիք են պինգվիններն ու կետերը, և կարող է նաև հանգեցնել աղետալի երևույթների թերակղզու ափերից շատ հեռու։
Հետազոտության գլխավոր հեղինակ, Նյուքասլի համալսարանի պրոֆեսոր Բևան Դեյվիսի խոսքով՝ «Անտարկտիդայում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքները կազդեն աշխարհի մնացած մասի վրա՝ ծովի մակարդակի բարձրացման, օվկիանոսային և մթնոլորտային կապերի փոփոխության, ինչպես նաև շրջանառության փոփոխությունների միջոցով»։
Ինչպես նշել է զեկույցի համահեղինակ, պրոֆեսոր Փիթեր Քոնվեյը, Անտարկտիդա բազմիցս այցելած գիտնականների համար «ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները շատ ակնհայտ են դառնում»։

Ճապոնացի գիտնականները կրկին չափել են Մարիանյան իջվածքի խորությունը
83722.09.2026, 19:37
Գիտնականներն առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս դիպլոդոկի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկար)
142220.09.2026, 17:01
Քեոփսի բուրգի չափերում հնարավոր աստղագիտական «կոդ» է հայտնաբերվել
155920.09.2026, 15:30
«Երկրի մթնոլորտում ջրային գոլորշու քանակը հասել է դիտարկումների ընթացքում գրանցված առավելագույնին»․ Լևոն Ազիզյան
54520.09.2026, 09:06
«Մեթանի քանակն աճում է․ ինչպես է փոխվել Երկրի մթնոլորտը 23 տարվա ընթացքում»․ Լևոն Ազիզյան
51119.09.2026, 15:12
Նոբելյան մրցանակի դրամաշնորհը բարձրացվել է մինչև 1.2 միլիոն դոլար
178218.09.2026, 21:24
Անգլիայում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 1600-ամյա եղունգ մաքրող գործիք (լուսանկար)
89213.09.2026, 23:42
Փախել է հարձակվողներից ու այրվել. հռոմեական հսկա անոթի մեջ հայտնաբերված կմախքի հետքերով (լուսանկար)
470306.09.2026, 23:25