Կիրակի, 01 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Իրանը հյուսիսային հարևաններին զգուշացրել է՝ ցանկացած գործողության դեպքում` կտրվի վճռական պատասխան»․ Փույա Հոսսեինի

«Իրանը հյուսիսային հարևաններին զգուշացրել է՝ ցանկացած գործողության դեպքում` կտրվի վճռական պատասխան»․ Փույա Հոսսեինի
171
Այսօր, 17:54

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զգուշացում հյուսիսային հարևաններին՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիային աջակցելու առնչությամբ.
Բի-Սիմ-Չի իրանական թելեգրամային ալիքը, որը մեկ միլիոնից ավել հետևորդ ունի, տեղադրել է հետևյալ հայտարարությունը. «Իրազեկ աղբյուրների տեղեկատվության վերլուծությունների գնահատականները վկայում են, որ եթե որոշ հարևան երկրներ (որոնք մինչ օրս չեն եղել Իրանի հրթիռային հարվածների թիրախում) մասնակցեն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիային, ապա այդ երկրները նույնպես կհայտնվեն մեր երկրի զինված ուժերի թիրախների ցանկում։
​Այս աղբյուրները զգուշացնում են, որ Իրանի հյուսիսային հարևանները, ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումներին աջակցելու դեպքում, Պարսից ծոցի երկրների նման կդառնան իրանական հրթիռների թիրախ»։
​Վերջին ժամերի ընթացքում որոշ լրատվամիջոցներ հայտնել են Իրանի երկու հյուսիսային հարևան երկրներում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կործանիչների տեղակայման մասին։
Այդ երկրների տարածքից ցանկացած գործողության կամ հարձակման դեպքում՝ կտրվի վճռական պատասխան։
Հյուսիսային երկու հարևան երկրները, հնարավոր է՝ Ադրբեջանը, Ղազախսատանը կամ Թուրքմենիան են»։

Աղբյուրը`   Փույա Հոսսեինի