«Իրանում հակադրությունը ժողովրդի մի հատվածի և Շիա դավանանքին հարող ղեկավարների միջև է»․ Տիգրան Դավուդյան
![]() 257 Կիրակի, 01 մարտի, 2026 թ., 18:18 Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանում հակադրությունը ժողովրդի մի ստվար հատվածի և Իսլամ կրոնի Շիա դավանանքին հարող ղեկավարների միջև է։ Խամենեին ուզում էր ժողովրդին զոռով դեպի դրախտ առաջնորդել։ Ես անզոր եմ այս կրոնական խնդիրը ճշգրիտ բացատրել։ Կխնդրեմ մեր հոգևորականներին և Աստվածաբաններին այս հարցում օգնել։ Նախագահ Ռաֆսանջանիի կառավարության տնտեսական բլոկի նախարարներից Մասուդ Ռողանի Զանջանին անցյալ տարի պատմեց, որ երբ ինքն ու նախագահը առաջնորդ Խամենեիին են ներկայացնում ժողովրդի բարեկեցության նոր ծրագիրը, առաջնորդն ասում է «Ժողովրդի բարեկեցությունը կրոնից հեռացման պատճառ կդառնա»։ Մեր քրիստոնեական գրականությունից էլ տասնյակ նման փաստեր կան։ «Նյութական բարեկեցությունը կարող է մարդուն հեռացնել Աստծուց»։ «Ինքնաբավության վտանգը»։ «Ավելի հեշտ է ուղտը ասղի ծակով անցնի, քան թե հարուստը Աստծո արքայություն մտնի (Մատթեոս 19։24)։ «Երկրային վայելքները թմրեցնում են հոգին»։ «Վանականները հրաժարվում էին բարեկեցությունից, որպեսզի նրանց ոչինչ չշեղի Աստծո հետ հաղորդակցվելուց»։ Հենց էդպես, որ Քրիստոնյա հայրերը մեծամասամբ չհաջողեցին իրենց ուսմունքի մեջ, շիա Խամենեին էլ ձախողեց։ Վերջերս նախագահ Ռոհանին շատ էր կրկնում, որ «ժողովրդին չենք կարող զոռով դեպի դրախտ տանել»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»
2609:24
Քանի ընտրող կա ՀՀ-ում. «Ժողովուրդ» (լուսանկար)
4709:18
ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը․ «Հրապարակ»
7809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11608:18
«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
21602:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
22601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
35100:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
29500:36
