««Կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում ՌԴ-ն ու Չինաստանը»․ Հակոբ Բադալյան
![]() 90 Այսօր, 03:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրաառումը. «Ինչպես առավոտյան գրառմամբ էի նշել աշխարհում այսօր մնացել է միայն մեկ կարմիր գիծ՝ միջուկայինը: Ի դեպ, հարգարժան գործընկերներ, ի վերջո ավելորդ չէ արտահայտված մտքերն օգտագործելիս «կես բառով» գոնե հղում անելը: Բայց, այս թեման, թերեւս, արժանի է շարունակության: «Կարմիր գծեր» անցնելը մենք ընկալում ենք իբրեւ ուժի նշան, բայց գործնականում այն թուլության նշան է: Փորձենք դիտարկել ավելի պարզ խաղի սխեմայով: Ե՞րբ է թիմը առավել կոշտ եւ առավել մեծ թվով խախտում թույլ տալիս հակառակորդի նկատմամբ, երբ ուժե՞ղ է, թե՞ թույլ: Տրամաբանությունը հուշում է, որ խաղի ընթացքում կանոնները կոպտորեն խախտում են միայն թույլերը, ապաշնորհները, խաղային վարպետությամբ զիջողները: Որքան կոպիտ է խախտումը, այնքան վկայում է խախտողի բարդ դրության կամ խնդիրների մասին: Իհարկե մեր հանրության մի զգալի մասի համար Նահանգները մի պետություն է եւ ՄԻԱԿ պետություն է, որը չունի ոչ մի խնդիր: «Նյարդերից թույլ» այդ մարդկանց կխնդրեմ հեռանալ այս «էկրանից»: Իսկ Նահանգներն ունեն խնդիր, շատ լուրջ խնդիր, որն իհարկե դառնում է նաեւ միջազգային հարաբերությունների խնդիրը: Կարմիր գծերը խախտելը կամ «վերջին հույսի տուգանքը» խնդիր չի լուծում, եւ դա հասկանում են բոլորը: Պատկերն այլ կլիներ, եթե իհարկե չլիներ «միջուկային գիծը»: Այդ գիծն այն արբիտրն է, ավելին՝ պարզապես VAR համակարգն է, որը չի ներելու որեւէ խախտում, թեկուզ, եթե թվա, որ դրվագն անցած է: Կհնչի տարօրինակ, սակայն «կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում Ռուսաստանն ու Չինաստանը: Հիշեցնեմ, որովհետեւ կա «միջուկային կարմիր գիծը»: Եթե չլիներ դա, իհարկե ամեն ինչ կլիներ այլ, բայց այդ գիծը կա ու դա անցնելը, մեղմ ասած, արդեն վեր է նույնիսկ ԱՄՆ ուժերից»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

««Կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում ՌԴ-ն ու Չինաստանը»․ Հակոբ Բադալյան
8503:06
«Պերաշկով կշտացողներ եք, բա ո՞վ կերավ տասնյակ միլիարդավոր պարգևավճարները»․ Ոսկան Սարգսյան
12002:06
«Խամենեիի զոհվելն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում». Վարդան Ոսկանյան
12601:06
ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում
21500:45
Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի, ԱՄԷ նախագահի և Բահրեյնի թագավորի հետ
26800:27
«Խիստ զբաղված է եղել քարոզչական այցով, այլապես չէր հապաղի Իրանի ժողովրդին ցավակցել»․ Հակոբ Բադալյան
17300:06
Թրամփը հայտնել է, որ Իրանի ղեկավարները ցանկանում են վերսկսել բանակցությունները․ The Atlantic
243Երեկ, 23:48
«2008թ․ մարտի 1-ը պետք է նկարագրվի դասագրքերում, որ էլ երբեք չկրկնվի»․ Դանիել Իոաննիսյան
109Երեկ, 23:30
