Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր». Արթուր Խաչատրյան

«Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր». Արթուր Խաչատրյան
109
Այսօր, 11:12

«Տիկի՛ն Վարդանյան, հիշո՞ւմ եք՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ ինչքան հարց եմ տվել Ջրային կոմիտեի նախագահ պարոն Ղալամքարյանին, շա՛տ, դուրս եմ եկել, երբ հարցերն արդեն վերջացել էին: Եթե ես հարցեր չտայի, 5 րոպե կտևեր նիստը: Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր, այդ ընթացքում չեն բաշարել մի հատ պայմանագիր վերափոխել, բա ՀԷՑ-ինը ո՞նց եք փոխում»,- ԱԺ-ում արձագանքելով ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի ելույթին՝ հայտարարեց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը:

Ավելի վաղ Ծովինար Վարդանյանն ասել էր. ««Վեոլիա ջրի» պայմանագիրը կնքվել է այն ժամանակ, երբ կոալիցիոն կառավարման մաս էիք, տենց խրոխտ ելույթներ ունենո՞ւմ էիք, թե՞ այդ ժամանակ պայմանագիրը նկատելի կամ էական չէր: Պարո՛ն Խաչատրյան, երբ հարցեր եք տալիս, նախագծում գրված է, դուք էլ հանձնաժողովի նիստում եղել եք, ավելին ասեմ, քննարկման ժամանակ եկաք, ձեզ համար տեսանյութ սարքեցիք, մի հատ հարց տվեցիք, որը հետո դաշնակցական էջում հրապարակվեց ու գնացիք»:

Հիշեցնենք՝ քննարկվում է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ՀՀ-ում ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին մասին օրինագիծը:

Արթուր Խաչատրյանի ելույթը