«Ասեք մի մասնագիտություն, որ քաղաքացին բուհն ավարտելուց հետո ստանա 620-ից 750 հազար դրամ աշխատավարձ». Սուրեն Պապիկյան
![]() 203 Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ., 10:36 «Առանձնացնեմ մի հատված օրինագծից, որը վերաբերում է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին տրվող հնարավորություններին»,- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քնարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Չորսամյա կրթությունից հետո երբ ավարտում են ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, այսինքն՝ տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով կարողանում են կատարել այդ գնումը, իհարկե սա ենթադրում է, որ քսանամյա պայմանագիրն ամբողջությամբ իրացվի: Նշեմ նաև, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որն ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-ից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ: Ասեք մի մասնագիտություն, որ բուհն ավարտելուց հետո, քաղաքացին կարող է անմիջապես վաստակել այդքան աշխատավարձ, բնակարան: Կարծում եմ՝ ամենաերաշխավորված ու լավ մասնագիտությունը հենց զինվորականի մասնագիտությունն է»,- ասաց նախարարը: |

«Ի՞նչ է սպասվում, եթե ՔՊ-ն վերարտադրվի․ արդյո՞ք պատկերացնում ենք սպասվող աղետի մասշտաբները»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7520:24
«Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին»․ Էրդողան
12920:14
«Կա «խալաստոյ» փամփուշտներով կրակող մի ուժ, որը ՔՊ-ից ավելի շատ ռեսուրսներ է օգտագործում»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
11319:48
Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
11419:42
«Սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը կլուծենք»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
9619:30
«ԱԺ ամբիոնն անձնական վենդետաների հարթակ է դարձրել»․ Գոհար Մելոյան
13019:18
«Չես կարողանում հաղթել, բարեկամացիր․ այս սկզբունքո՞վ է առաջնորդվել Դոնալդ Թրամփը»․ Հակոբ Բադալյան
11419:02
ՌԴ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL-ի ինքնաթիռի կործանման հարցի շուրջ
18218:40
