«Մինչև ե՞րբ են մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց Վրաստանի սահմանով անցնելու». Գառնիկ Դանիելյան

«Տարիներով մեր տնտեսվարողները, բեռնափոխադրողները պրոբլեմների առաջ են կանգնում Վրաստանում: Նրանք ասում են, որ Վրաստանի իշխանությունները շատ դեպքերում բեռների անխոչընդոտ տեղափոխման հարցերը լուծում են նյութական շահագրգռվածության դիմաց»,- դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հարցնելով, թե մինչև ե՞րբ են մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց Վրաստանի սահմանով անցնելու: Նախարարն ասաց, որ այդ հարցով դիմել է իրավապահներին, սակայն որևէ մեկը չի եկել, ասել, որ այդպիսի բան է եղել. «Ֆեյսբուքյան իմ էջում հարյուրավոր մարդիկ էդպիսի բան են գրել, դիմել եմ իրավապահներին, նրանք՝ այդ մարդանց, բայց չի գտնվել մի հոգի, որ հաստատի իր գրածը»: Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Դուք հանդիպում նշանակեք, ես էդ մարդկանց ձեռքից բռնած՝ կբերեմ ձեզ մոտ»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
28203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
28103.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
31803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
33903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
100602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38401.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
128401.09.2026, 18:06