Ուրբաթ, 06 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Նման խոսույթ ունեցող պետության ղեկավարի հետ ինչպե՞ս եք պատրաստվում խաղաղություն հաստատել». լրագրողը՝ Արման Եղոյանին

«Նման խոսույթ ունեցող պետության ղեկավարի հետ ինչպե՞ս եք պատրաստվում խաղաղություն հաստատել». լրագրողը՝ Արման Եղոյանին
104
Այսօր, 11:42

Ճեպազրույցների ժամին, արձագանքելով լրագրողի՝ «Ալիևը երեկվա ԱԽ նիստում ասել է՝ հայերի գլուխը ջարդել ենք երկաթե բռունցքով: Նման խոսույթ ունեցող ղեկավարի հետ ինչպե՞ս եք պատրաստվում հետագայում խաղաղություն հաստատել» հարցին, ՔՊ-ական Արման Եղոյանն ասաց. «Խաղաղությունը հաստատվում է խնդիրներ ունեցող կողմեր միջև, հաճախ իրար թշնամաբար վերաբերված, կռված, պատերազմած պետությունների, անհատների միջև: Ում հետ խնդիր ունես, նրա հետ ես խաղաղություն հաստատում... Մենք այնպես ենք անում, որ հասնենք մեր ձգտածին: Մենք մյուսների հայելային արտացոլանքը չենք: Մենք մեր օրակարգն ենք առաջ տանում»:

Հիշեցնենք՝ Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակման վերաբերյալ գումարված Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Արժանապատվություն չունեցող այդ մարդիկ, ովքեր այս ահաբեկչական գործողությունը կատարեցին մեր դեմ, կզղջան դրա համար։ Թող նրանք չփորձեն մեր ուժը։ Նրանք, ովքեր ցանկանում էին ստուգել մեր ուժը, մենք գլուխները ջարդեցինք «երկաթե բռունցքով»։ Այսօրվա միջադեպը կհանգեցնի նույն արդյունքի։ Հետևաբար, անհրաժեշտ է մշակել գործողությունների ծրագիր այս հարցի շուրջ»։

Արման Եղոյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարության մասին հարցին