«Դժվար է լինելու սովորական իրանցուն բացատրել, որ նրան «ազատություն» են բերում խավարի միջոցով»». Վարդան Ոսկանյան
![]() 350 Կիրակի, 22 մարտի, 2026 թ., 12:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ « ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքը՝ Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին, գրեթե անհնարին կդարձնի քարոզչական այն գծի առաջ մղումը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, ըստ որի՝ այս պատերազմը, իբր, ոչ թե Իրանի ժողովրդի, այլ միայն իշխանության դեմ է։ Իրանում քաղաքացիական ենթակառուցվածքներին պարբերական հարվածներն արդեն իսկ նկատելիորեն անլրջացրել են նման քարոզչական ազդեցության հնարավորությունները, քանի որ եթե, դիցուք, դպրոցի խոցման և տասնյակ երեխաների սպանության աններելի դեպքի կապակցությամբ դեռևս կարելի էր «արդարանալ» տեխնիկական բնույթի սխալով, ապա էլեկտրակայանները շարքից դուրս բերելու բացահայտ սպառնալիքից և առավել ևս դա իրականացնելուց հետո դժվար է լինելու էլեկտրաէներգիայից զրկված սովորական իրանցուն բացատրել, որ նրան «ազատություն» են բերում խավարի միջոցով»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Դուք ո՞նց կարող եք լինել անաչառ և չսպասարկել ՔՊ-ի շահերը». Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (տեսանյութ)
6313:12
«Անհանգստացած չենք, տժժում ենք». Ալեն Սիմոնյան
6513:06
«Խի իմ երեխաները երեխաներ չե՞ն». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
21712:12
«Ես Պուտինին չեմ զանգում... էս ի՞նչ ժանր ա». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8712:00
«ԱՄՆ-ն Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆին դիտարկում է որպես երկրի նոր առաջնորդ». #Politico
18111:51
«Երկրի վարչապետը կարող է նման կանխատեսում անել». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9311:24
«Պատերազմի վտանգ կա, անկախ նրանից՝ Փաշինյանն է իշխանություն, թե ոչ»․ Մեսրոպ Առաքելյան
10211:18
«Շատերիդ մոտ հարց է առաջանալու՝ արդյոք հնարավոր է քաղաքական պաշտոնից տեղափոխվել ՍԴ». Վլադիմիր Վարդանյան
13411:06
