«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր՝ Ալիևը կարող է բարկանալ». Հակոբ Բադալյան
![]() 123 Այսօր, 01:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ ենք տեսնում, երբ ամբողջությամբ դիտում ենք տեսանյութը: Կինը հանգիստ խնդրում է Փաշինյանին չխոսել իր հետ, հանգիստ թողնել իրեն ու երեխային, շատ հանգիստ բացատրելով, որ համաձայն չէ նրա պատկերացումների հետ եւ կիջներ վագոնից, եթե երեխայի հետ չուշանային շախմատի մրցաշարից: Կրկնեմ՝ երեխայի հետ, ուշանում են մրցաշարից: Ի՞նչ է անում հավասարակշռված մարդն այդ վիճակում: Չի ասում՝ ես ձեզ լսեցի, հիմա դուք ինձ լսեք: Հավասարակշռված մարդը լսում է, որ կինը խնդրում է չխոսել իր հետ, եւ լռում է: Առավել եւս, եթե լսել է նրան, ապա լսել է նաեւ, որ երեխան գնում է շախմատի մրցաշարի: Կարող է շատ հանգիստ մաղթել մրցաշարում երեխային հաջողություն, եւ լռել: Բայց, լսելով, որ երեխան գնում է մրցաշարի, նա շարունակում է խոսել՝ չնայած չխոսելու խնդրանին, եւ սրում է խոսակցությունը, հասցնելով հոխորտանքի: Մինչդեռ, հավասարակշռված մարդը կմտածեր, որ այդպիսի խոսակցությունը կարող է ազդել երեխայի հոգեվիճակի վրա, մինչդեռ նա գնում է մրցաշարի: Բայց մարդը սրում է խոսակցությունը եւ հասցնում մի վիճակի, որից հետո շատ դժվար է ասել, թե այդ երեխան ինչպես է խաղացել մրցաշարի իր պարտիան կամ պարտիաները: Իսկ ինչու՞ է նա «անցնում» երեխայի հոգեվիճակի վրայով: Որովհետեւ, երբ կինը խոսում է Արցախի մասին ու խնդրում դիմացինին լռել, դիմացինը մտածում է. «եթե հանկարծ այս դրվագը տեսնի կողքինը՝ Ալիեւը, ի՞նչ կասի: Բա որ հանկարծ մտածի, որ ինձ մոտ պաշտպանել են Արցախը եւ ես լռել եմ»: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր ոչ թե երեխայի, այլ Ալիեւի մասին, ոչ թե այն մասին, որ հանկարծ երեխան կարող է հուզվել, այլ այն մասին, որ հանկարծ Ալիեւը կարող է բարկանալ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր՝ Ալիևը կարող է բարկանալ». Հակոբ Բադալյան
10601:06
«Արցախը ՀՀ-ի տարբեր մարզերի համար ապահովում էր թիկունքայնություն, անվտանգություն, տնտեսական գործունեության դաշտ». Հայկ Խանումյան
12200:18
«ՀՀ նոր Սահմանադրությունում առաջարկում եմ վարչապետին ներկայացվող պահանջներին ավելացնել մի տեղեկանքի պահանջ». Հովսեփ Կուբատյան
93Երեկ, 23:54
Փենթագոնը քննարկում է Խարգ կղզու գրավման համար 3000 դեսանտ ուղարկելու հարցը
235Երեկ, 23:48
«Մեր ազգային արժեհամակարգում նման խեղված բարոյազուրկ վարքաբանություն գոյություն չունի». Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
163Երեկ, 23:30
«Իրանը հրաժարվել է միջուկային զենք մշակելու իր ծրագրերից». Թրամփ
217Երեկ, 23:20
Մի շարք ՀԿ-ներ դատապարտել են Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու խոսույթը
153Երեկ, 23:18
«ՀՀ-ում «պատերազմի կուսակցությունները» բերում են խաղաղություն, իսկ «խաղաղության կուսակցությունները»՝ պատերազմ»». Կարեն Հեքիմյան
151Երեկ, 22:18
