Թեհրանը նախատեսում է մի շարք «անակնկալներ»

Իրանի իշխանություններն առաջիկա օրերին քայլեր են նախապատրաստում, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների հետ հակամարտության համար, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ Թեհրանը նախատեսում է իրականացնել մի շարք «անակնկալներ», որոնք կարող են ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Աղբյուրը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ուշադիր հետևել զարգացումներին, մասնավորապես՝ ռազմաօդային ուժերին, ֆոնդային շուկային և նավթի գների դինամիկային։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ հրամայել է դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները և վերջին օրերին տեղի ունեցած բանակցությունները որակել է «դրական և արդյունավետ»՝ նշելով, որ երկխոսությունը կարող է շարունակվել մեկ շաբաթվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգթոնի հետ ուղիղ բանակցություններ չի վարել, չնայած հաստատել է միջնորդների միջոցով ազդանշաններ ստանալը հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ԱՄՆ-ի պատրաստակամության վերաբերյալ:

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
7311:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
15711:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
7710:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9209:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
8709:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9809:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8508:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14600:54