«Շինաշխատանքներից շենքը դղրդում է, ոնց որ երկրաշարժ լինի»․ Խանջյան 7 շենքի բնակիչների բողոքի ակցիան
![]() 219 Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ., 14:12 Երևանի Խանջյան 7 շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պատրաստվելով փակել շենքի բակ մտնող փողոցը։ «Մեկ տարի առաջ սկսեցին կառուցել բակի հետևում գտնվող շենքը՝ բնակիչներիս պատճառելով լիքը վնասներ, անհանգստություն։ Շինաշխատանքների հետևանքով շենքի վրա ճաքեր են առաջանում՝ թուլացնելով շենքի ամրությունը, մատի հաստության են հասնում ճաքերը։ Դիմել ենք կառուցողներին՝ ոչ մի պատասխան, դիմել ենք քաղաքապետարան, վարչապետին, ՄԻՊ-ին, պատասխանը եկել է, որ ինչ-որ տուգանքի տակ են դրել, իսկ էս վիճակը շարունակվում է մինչև այսօր»,- ասել է շենքի բնակիչներից Վահրամ Սիմոնյանը։ Ըստ բնակիչների՝ կառուցապատողները չեն պահպանում շինարարության կանոնները։ «Ցանց չկա, չեն ջրում տարածքը, որ փոշին քիչ լինի։ Փակելու ենք ճանապարհը, չենք թողնելու, մինչև պատկան մարմինները չգան ու չստիպեն, որ մեր վնասները հատուցեն»,- նշել են բնակիչները։
|

«Կաթողիկոսը կանխատեսել էր այն, ինչ այսօր կատարվում է Արցախում պատմամշակութային սրբավայրերի հետ»․ Գևորգ Դանիելյան
3815:48
«Ադրբեջանն այս քայլով բացահայտորեն թքում է Հայաստանի հետ խաղաղություն կնքելու գաղափարի վրա»․ Նորիկ Նորիկյան
9115:12
«Մի րոպե, վրա մի տվեք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7215:06
«Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք»․ Լիզա Ճաղարյան
10214:24
«Գրեն այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ծառայությունների կամ աշխատանքների առաջարկներ են ստացել»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
10814:12
«Վաղը մեր պահանջը լինելու է անհնազանդության կարգի․ արդեն ծայրահեղ վիճակ է»․ Միքայել Մարգարյան
13713:54
Լեհաստանի ԱԳ նախարարն արգելել է Քանյե Ուեսթի մուտքը երկիր
17013:48
Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները
11713:18
