«Ո՞վ էր մեղավորը, որ մեր երեխաները, իմ ախպերը զոհվել են․ թող հրապարակեն զեկույցը»․ Արսեն Ղուկասյան
![]() 236 Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ., 16:24 «Այսօր ո՛չ իշխանությունից ունեմ ակնկալիք, ո՛չ ընդդիմությունից։ Վեց տարի պայքարում ենք, տեսել եմ, որ ոչ մեկը ոչ մի բան չի անում, այսքան տարի սպասել ենք ԱԺ քննիչ հանձնաժողովի խոստմանը, մեզ խոստացել են, որ եզրակացությունը լինելու է, իմանալու ենք՝ այս ամենի մեղավորներն ովքեր են ու իրենք ստանալու են իրենց պատիժը։ Ի՞նչ եղավ»,- այսօր ԱԺ-ի դիմաց ակցիայի ժամանակ ասել է 44-օրյայի ժամանակ զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը։ «Այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք, ով էր մեղավորը, որ մեր երեխաները, մեր տղերքը, իմ ախպերը զոհվել են։ Մենք հո ավել բան չենք ուզում, թող հրապարակեն զեկույցը, ասեն՝ ինչ է եղել, ում մեղքով է եղել»,- նշել է Ղուկասյանը: Նշենք, որ ակցիայի ժամանակ նախաձեռնող խմբի անդամները նամակ են հանձնել ԱԺ՝ ներկայացնելով իրենց պահանջը։ |

«Կաթողիկոսը կանխատեսել էր այն, ինչ այսօր կատարվում է Արցախում պատմամշակութային սրբավայրերի հետ»․ Գևորգ Դանիելյան
3815:48
«Ադրբեջանն այս քայլով բացահայտորեն թքում է Հայաստանի հետ խաղաղություն կնքելու գաղափարի վրա»․ Նորիկ Նորիկյան
9115:12
«Մի րոպե, վրա մի տվեք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7215:06
«Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք»․ Լիզա Ճաղարյան
10214:24
«Գրեն այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ծառայությունների կամ աշխատանքների առաջարկներ են ստացել»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
10814:12
«Վաղը մեր պահանջը լինելու է անհնազանդության կարգի․ արդեն ծայրահեղ վիճակ է»․ Միքայել Մարգարյան
13713:54
Լեհաստանի ԱԳ նախարարն արգելել է Քանյե Ուեսթի մուտքը երկիր
17013:48
Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները
11713:18
