Մերձավոր Արևելքի երկրները հերթ են կանգնում հարավկորեական հրթիռներ գնելու համար. #Bloomberg

Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական հակամարտության ֆոնին Պարսից ծոցի երկրները հետաքրքրություն են հայտնել Հարավային Կորեայի «Չխոնգուն» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի նկատմամբ, որը մի քանի անգամ ավելի էժան է, քան ամերիկյան Patriot համակարգը։
Այս մասին Bloomberg-ը հայտնում է՝ հղում անելով Հարավային Կորեայի ֆինանսների նախարարի հայտարարությանը։
«Մերձավոր Արևելքի երկրները հերթ են կանգնում հարավկորեական հրթիռներ գնելու համար», - ասել է նախարարը։
Խոսքը M-SAM կամ «Չխոնգուն» համակարգի մասին է։ Կու Յոնգ-չուլի խոսքով՝ SAM համակարգի ճշգրտությունը գերազանցում է 90%-ը։ Bloomberg-ը հաղորդում է, որ ամերիկյան Patriot և THAAD համակարգերը ցուցաբերում են նմանատիպ արդյունավետություն, սակայն այս թանկարժեք ՀՕՊ համակարգերի հրթիռային պաշարներն արագորեն սպառվում են Իրանի հարձակումների պատճառով։ Bloomberg-ի վերլուծաբանները բացատրել են, որ Մերձավոր Արևելքի երկրները հարավկորեական ՀՕՊ համակարգն օգտագործում են ամերիկյան համակարգերը լրացնելու համար։
Financial Times-ի տվյալներով՝ մեկ «Չխոնգուն» կալանող հրթիռի գինը կազմում է մոտավորապես 4 միլիոն դոլար։ Patriot համակարգի համար PAC-3 հրթիռի արժեքը գերազանցում է 13,5 միլիոն դոլարը։ Սեուլը համաձայնել է ԱՄԷ-ին ժամանակից շուտ մատակարարել նախկինում գնված տասնյակ հրթիռներ։
Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո «Կորեա Էկոնոմիկ Դեյլի»-ն հաղորդել է, որ «Չխոնգուն-II» ՀՕՊ համակարգն օգտագործվել է ԱՄԷ-ում իրանական բալիստիկ հրթիռային հարձակումը հետ մղելու համար: ՀՕՊ համակարգի մատակարարման համար մոտ 3,5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքվել 2022 թվականին: ԱՄԷ-ից բացի, Սաուդյան Արաբիան նույնպես գնել է «Չխոնգուն-II» ՀՕՊ համակարգը: Էր-Ռիադը վճարել է մոտ 2,8 միլիարդ դոլար։
«Չխոնգուն» ՀՕՊ համակարգը համատեղ մշակվել է Հարավային Կորեայի Պաշտպանության զարգացման գործակալության և ռուսական «Ալմազ-Անտեյ» նախագծային բյուրոյի, ինչպես նաև LIG Nex1-ի, Hanwha Systems-ի (նախկինում՝ Samsung Thales) և Hanwha Aerospace-ի (նախկինում՝ Doosan DST) կողմից:
-Իրանի կողմից էժանագին անօդաչու թռչող սարքերով կրկնվող հարձակումները, որոնք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ոչնչացնում են թանկարժեք հակաօդային հրթիռներով, սպառել են ամերիկացի դաշնակիցների պաշարները, - ասել է նախարարը։

«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
58Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
68Երեկ, 22:48
«Ինչքան անանուն, անանցյալ, անպատմություն էակ կա, Նորատ Տեր-Գրիգորյանցին անպատվում է». Արա Պողոսյան
70Երեկ, 22:36
«Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ». Լիլիթ Ոսկանյան
80Երեկ, 21:48
«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան
72Երեկ, 21:30
«Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին». Լիա Սարգսյան (տեսանյութ)
117Երեկ, 20:54
«Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի». Մեսրոպ Առաքելյան
79Երեկ, 20:42
Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում
82Երեկ, 19:54