«ՀՀ շահը սպասարկողը չի կարող զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 234 Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ., 21:54 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ հայեցակարգի՝ շրջանառության մեջ մտնելու օրվանից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած։ Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։ Դրանից հետո այս թեման մտավ հանրակրթական դպրոցներ, ԲՈՒՀ-ական համակարգ, և այն մասսայական տարածում է ստանում։ Ավելին՝ շատ անկեղծ ասեմ՝ սրա ուսումնասիրությունը ազդում է իմ ֆիզիկական առողջության վրա, ուստի, եթե ինձ մնար, առհասարակ կուզեի չխոսել սրանից։ Բայց, գիտակցելով վտանգը, հասկանալով, որ սա ուղղված է իմ պետության դեմ, դրա մասշտաբները անպատկերացնելի են, ես դրա ողջ ռիսկը տեսնում եմ, ես խոսում եմ այս ռիսկի և այն չեզոքացնելու հնարավորությունների մասին։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ սա հստակ զավթողական և պատերազմական հայեցակարգ է, որը ուղիղ հրահանգավորվում է նախագահ Ալիևի կողմից։ Ասենք՝ սա ի՞նչ է, եթե ոչ ադրբեջանական զավթողական հայեցակարգի հստակ «նորմալիզացում» կամ «լեգիտիմացիա»։ Անկեղծ՝ սա, իմ կարծիքով, կոլաբորացիոնիզմ է, չի կարող, չէ՞, ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով։ Սա աբսուրդ է ուղղակի»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք»․ Լիզա Ճաղարյան
5314:24
«Գրեն այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ծառայությունների կամ աշխատանքների առաջարկներ են ստացել»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
6214:12
«Վաղը մեր պահանջը լինելու է անհնազանդության կարգի․ արդեն ծայրահեղ վիճակ է»․ Միքայել Մարգարյան
8013:54
Լեհաստանի ԱԳ նախարարն արգելել է Քանյե Ուեսթի մուտքը երկիր
11613:48
Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները
9413:18
«ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագների փոփոխությունն արդյո՞ք կաշառք չէ»․ հարց՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
10513:00
«Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել»․ Փայլակ Ֆահրադյան
14212:24
«ՀՀ իշխանությունների լռությունն ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ համաձայնություն»․ Մեսրոպ Առաքելյան
17312:18
