Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Այդ սրտիկի հետևում երևում են Ալիևի բեղերը»․ Արմեն Աշոտյան

«Այդ սրտիկի հետևում երևում են Ալիևի բեղերը»․ Արմեն Աշոտյան
113
Այսօր, 14:24

«2021թ․ Նիկոլը գնում էր ընտրության՝ խաբելով մարդկանց, իր ծրագիրը խաբեություն էր նաև Արցախի մասով։ Այս անգամ Նիկոլն ազնիվ է, բացառիկ տեղը, որտեղ ինքն ազնիվ է՝ իր անհայրենիքությունն է։ Եթե 2026-ին նա վերալեգալացվեց որպես վարչապետ, ոչ ոք չի կարող ասել, որ ինքը խաբել է, որովհետև ինքը չի խաբում, ասում է՝ Արցախ չկա՝ Ղարաբաղ է, Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այս քաղաքականության մեջ ինքը գին է վճարում իր վերարտադրության համար։ Այդ սրտիկի հետևում, որ ինքը ցույց է տալիս, երևում են Ալիևի բեղերը»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Արմեն Աշոտյանի ճեպազրույցը