«Փորձում են պատրաստի տեխնոլոգիան «հագցնել» թեկնածուին՝ առանց հասկանալու սազո՞ւմ է, թե՞ ոչ»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղտեխնոլոգները/PRկները հաճախ մի ստանդարտ սխալ են անում. պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ։
Օրինակ՝ ինտելիգենտ «գերազանցիկից» փորձում են մաչո սարքել, գյուղ չտեսածից՝ գյուղացու բարեկամ, աշխարհաքաղաքականությունից հեռու մարդուց՝ տարածաշրջանային փորձագետ, հիստերիկից՝ սառնասիրտ տնտեսագետ, կամ բոլորին «դու»-ով դիմողին ստիպում են «Դուք»-ով խոսել։
Արդյունքում մարդիկ տեսնում են, որ մատուցվող պատկերը չի բռնում թեկնածուի իրական տեսակի ու անցած ճանապարհի հետ, ու հասկանում են, որ իրենց պարզապես խաբում են։
Պետք է լինի հակառակը. նախ ուսումնասիրվի թեկնածուն, ու հենց իր բնական կերպարի հիման վրա մշակվի տեխնոլոգիան։
Բայց դրա համար ժամանակ ու ռեսուրս է պետք, թեկնածու պրոյեկտի ինքնարժեքը մեծանում է, մարժան փոքրանում է, ինչի վրա էլ փորձում են խնայել՝ վերջում թեկնածուին կանգնեցնելով կոտրված տաշտակի առաջ։
Օրինակներ չեմ բերում, բոլորիս աչքի առաջ են»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
7311:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
15711:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
7710:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9209:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
8709:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9809:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8508:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14600:54