«Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործունեության հետևանքով կազմալուծվել». Արշակ Սրբազան
![]() 264 Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ., 18:06 «Հայ առաքելական եկեղեցին 2000 տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքն է: Իմ խորին համոզմամբ 2000 տարի այս ազգի կյանքում էական ազդեցություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործունեության հետևանքով կազմալուծվել: Որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող գործողությունների խորքում: Բայց ո՞վ ասաց, որ նախընթաց դարաշրջաններում նման ասպեկտներ չեն եղել եկեղեցուն հալածողների շարքում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանը: Անդրադառնալով տիրադավ հոգևորականներին՝ նա ասաց, որ ցավում ու խորապես ափսոսում է, որովհետև նրանցից յուրաքանչյուրի հետ ճանապարհ է անցել, շփում է ունեցել. «Իմ մղձավանջային երազներում անգամ չէի կարող պատկերացնել, որ նրանք կհայտնվեն այսպիսի իրավիճակում: Իրենք էլ այսպիսի ապագա իրենց համար չէին կարող կանխագուշակել»: |

«Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել»․ Փայլակ Ֆահրադյան
7012:24
«ՀՀ իշխանությունների լռությունն ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ համաձայնություն»․ Մեսրոպ Առաքելյան
9612:18
«Ոչ մի քաղաքական հաշվարկ չի կարող հաղթել այն, ինչը հիմնված է ճշմարտության և հավատքի վրա»․ Մհեր Մելքոնյան
8712:12
«Դավթաշենից Խորենացի հասանք 2 ժամ 45 րոպեում»․ Նարինե Ղալեչյան (տեսանյութ)
8912:00
«190 շահառու կա, բայց 70 մասնակցի համար նախատեսված դահլիճն են տրամադրում»․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
9511:54
«Էս ինչ լավ քաշած տնական արաղի հոտ ա գալիս»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12711:48
Գարեգին Նժդեհի փողոցում և Կինոհայրենիքի խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է (տեսանյութ)
15711:30
«Աքլորը որ ընկնում ա հավի հետևից ի՞նչ ա մտածում»․ «նիցենզուրնի բան չասես»․ քաղաքացու և Փաշինյանի զրույցը (տեսանյութ)
12911:24
