«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, որը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա»․ Նիկոլ Փաշինյան
![]() 93 Այսօր, 19:48 ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով դիտարկմանը, որ փորձ է կատարվում ներկայացնել, թե խաղաղությունն ուրացումն է հայ ժողովրդի զոհողությունների՝ վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց․ «Հայ ժողովուրդը (էլի գիտեմ՝ դժվար է ընկալվելու)՝ մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թվականին: Դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն: Սրանից առաջ այդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել: Մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին: Առաջին անգամ է, որ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, հասկանո՞ւմ եք, մեր պետության, մեր ինքնության համար, մեր ապագայի համար, և սա է ներվայինացնում բոլորին, որովհետև բոլորին ներվայնացնում է, թե դուք ո՞վ եք, որ որոշեք: Մենք պետություն ենք: Մենք ՀՀ-ն ենք, և մենք որոշել ենք: Ինչո՞ւ ենք որոշել, որովհետև ի տարբերություն ոմանց, ունեցել ենք մեր ժողովրդի տված լեգիտիմությունը: Այ դրա համար ենք որոշել: Մենք քվեատուփեր լցնելով չէ որ եկել, հասել ենք իշխանության, ոչ էլ այստեղից-այնտեղից «դաբրոներ» ունենալով ենք եկել հասել իշխանության: 2018թ․ հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորին, որովհետև բոլորին ձեռք էր տալիս ՀՀ-ն ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից, պարանը գցած, որտեղ ուզում, տանում են: Երաշխավորն էն է, որ պարանը գցել է հորթի վիզը և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա, որովհետև ինքը իրավունք չունի իր համար զոհողութան գնալ: Ինքը կարող է զոհողության գնալ միայն երաշխավորի համար, երբ երաշխավորն ասի՝ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա, մորթվի՛ր»։
|

Դատարանը հաստատեց՝ Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է (տեսանյութ)
7320:24
2024-ին Տիգրան Ավինյանը խոստացել էր «Կանազ»-ի շենքում ստեղծել միջազգային երաժշտական ակադեմիա (լուսանկար)
7920:12
«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, որը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8419:48
«Ընկալումերի մեջ լայն շերտերի ընկալումների ճիշտ ընկալումը...». համացանցը ծաղրում է ՔՊ-ականի չընկալվող խոսքը (տեսանյութ)
10819:36
«Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, Կիպրոսինը՝ Թուրքիան». Նիկոլ Փաշինյան
12919:12
Արփի Դավոյանն առաջարկեց օրենք ստեղծել և բանակում չծառայածներին ենթարկել բուժզննության (տեսանյութ)
15218:36
«Թվերին նայեք, ձեններդ կտրեք, տեղներդ նստեք». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
24018:24
«Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործունեության հետևանքով կազմալուծվել». Արշակ Սրբազան (տեսանյութ)
16818:06
