Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ավինյանն է մեղավոր. «Հրապարակ»

Ավինյանն է մեղավոր. «Հրապարակ»
116
Այսօր, 09:36

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ մեր աղբյուրները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է ընկել երևանյան վերջին քարոզարշավից հետո, և քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը։ Մասնավորապես՝ քավության նոխազ դարձնել Երևանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետևանքն է, որ Երևանն իրենց մերժում է։

Ի սկզբանե որոշված է եղել, որ Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի՝ հասկանալով, որ երևանցիների հետ բարդ է լինելու։ Անգամ Կոտայքից վերադառնալու ճանապարհին որոշ ՔՊ-ականներ հավելյալ ճշտել են, թե վաղն ինչ պլաններ կան, և պատասխան են ստացել, թե քարոզարշավն այս շաբաթ ավարտված է։ Միայն ուշ գիշերին կուսակցականներին ծանուցել են, որ, առավոտյան 9.30-ից սկսած, Երևանում են շրջելու։

Ի դեպ, երևանյան շրջագայությանը ոչ ամբողջ կազմով էին ներկա, ինչը նույնպես վկայում է, որ նախապես չեն պլանավորել, և շատերը մարզ են մեկնած եղել՝ փրկվելով այդ խայտառակությանը մասնակից դառնալուց։ Մենք տեղեկացանք, որ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլից հետո էլ ՔՊ-ականները շարունակելու են հանդիպումների շարքը։ Որոշել են հատկապես հանդիպումներ կազմակերպել Երևանում, որ բարելավեն իրենց անմխիթար վարկանիշը, բայց թե ինչ ֆորմատով՝ առայժմ հայտնի չէ»: