Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
![]() 376 Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ., 23:12 Այսօր՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովը։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով։ Քանի որ նա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին սպանել էր 2022 թվականի մարտի 23-ին ծնված անչափահաս տղա երեխային՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում նա ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել էր երեխային, իսկ հետո մարմինը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել Ճամբարակ խոշորացված համայնքի Ջիլ բնակավայր տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում և թողել։ Երեխայի մարմինը հայտնաբերել էին նոյեմբերի 2-ին։ Նշված արարքը հիմնավորված համարելուց հետո դատավոր Արտավազդ Կարապետյանի որոշմամբ կայացված դատավճռով նա դատապարտվեց ցմահ ազատազրկման։ |

«Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել»․ Փայլակ Ֆահրադյան
7012:24
«ՀՀ իշխանությունների լռությունն ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ համաձայնություն»․ Մեսրոպ Առաքելյան
9612:18
«Ոչ մի քաղաքական հաշվարկ չի կարող հաղթել այն, ինչը հիմնված է ճշմարտության և հավատքի վրա»․ Մհեր Մելքոնյան
8712:12
«Դավթաշենից Խորենացի հասանք 2 ժամ 45 րոպեում»․ Նարինե Ղալեչյան (տեսանյութ)
8912:00
«190 շահառու կա, բայց 70 մասնակցի համար նախատեսված դահլիճն են տրամադրում»․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
9511:54
«Էս ինչ լավ քաշած տնական արաղի հոտ ա գալիս»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12711:48
Գարեգին Նժդեհի փողոցում և Կինոհայրենիքի խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է (տեսանյութ)
15711:30
«Աքլորը որ ընկնում ա հավի հետևից ի՞նչ ա մտածում»․ «նիցենզուրնի բան չասես»․ քաղաքացու և Փաշինյանի զրույցը (տեսանյութ)
12911:24
