Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Անհրաժեշտ է հիասթափված ու մոլորված ժողովրդի առջև փռել փաստերը»․ Միհրան Հակոբյան

«Անհրաժեշտ է հիասթափված ու մոլորված ժողովրդի առջև փռել փաստերը»․ Միհրան Հակոբյան
83
Այսօր, 00:12

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլին վերարտադրելու 2021-ի «Կրելու ենք» ազգակործան օպերացիայից հետո Ռոբերտ Քոչարյանը՝ որպես խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, տարին 1-2 վերլուծական հարցազրույցներ է տվել:
Քոչարյանի խմբակցությունը ֆանարիկներով երթերի է մասնակցել Երևանի փողոցներում և ԱԺ-ում Նիկոլին սուր հարցեր է տվել:
Քոչարյանի ՝ Մոսկվայում թառած կոմունիկատոր Սողոմոնյան Վիկտորն իր գարշաբերան թելեգրամյան պառվաբրիգադով 5 տարի անընդմեջ տարածել է, թե Նիկոլին իշխանության է բերել Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը (կարծես «Նիկոլ վարչապետ» ցույցերին Քոչարյանի ազգուտակը չէր մասնակցում):
Է՞ս չի Քոչարյանի՝ «Նիկոլին հեռացնելու» 5 տարվա գործունեության վերջնարդյունքը: Ու էս բագաժով չի՞, ըստ սյուժեների, «մեծն մասնագետ» Սողոմոնյան Վիկտորի գծած «մուտիտի»՝ Քոչարյանը պատրաստվում «Գյումրի 0.2» անել:
Անշուշտ, ազնիվ կլիներ ուղիղ ասեին՝ «Կրելու ենք 0.2» ենք անում, բայց քանի որ չեն ասելու, անհրաժեշտ է առանց այդ էլ հիասթափված ու մոլորված ժողովրդի առջև փռել փաստերը: Փաստեր, որոնք վերջնականապես ի ցույց են դնելու «Կրելու ենք» անվանումը կրող Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծ դավադրությունը»:

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան