Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ես չեմ ասել, որ արցախցիները փախել են, ասում եմ՝ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել». Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ ասել, որ արցախցիները փախել են, ասում եմ՝ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել». Նիկոլ Փաշինյան
269
Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ., 14:54

«Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել, դրանք բոլորովին տարբեր բաներ են»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ: Ընդհանրապես, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի ժողովրդին:

Ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս Ղարաբաղի ժողովրդին, որոնց մասին ասում եմ, որ պատանդի կարգավիճակում են»,- ընդգծեց Փաշինյանը։

«Ես չեմ ասել, որ արցախցիները փախել են, ասում եմ՝ Ղարաբաղի, այսպես կոչված էլիտան է փախել». Նիկոլ Փաշինյան