«Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը»․ Վարդան Ոսկանյան
![]() 126 Այսօր, 12:42 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողության, ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է։ Զորմակազմի նման ավելացումն ինքնին խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։ Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները, որոնցից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումը և դրանց գրավումը։ Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Փոքրիկ կանգառ՝ Կեչառիսում»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
5113:24
«Սա վկայում է պետական համակարգի խորը դեգրադացիայի մասին»․ Վիտալի Մանգասարյան
5713:18
«Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը»․ Վարդան Ոսկանյան
11112:42
«Պուտինի ու Զելենսկու միջև ատելությունը հասել է գագաթնակետին»․ Թրամփ
12512:28
«Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներն են»․ Գարիկ Քեռյան
12711:00
«ՔՊ-ի սերն առ քաղաքացիներ այս տեսքն ունի»․ Սոնա Աղեկյան
16210:36
ՔՊ ընտրական ցուցակի հաստատման 2-րդ փուլի քվեարկությունը շարունակվում է (տեսանյութ)
8410:30
ԱՄՆ նախագահը Հորմուզի նեղուցն անվանել է Թրամփի նեղուց (տեսանյութ)
26210:19
