Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իշխանության սնման աղբյուրը ագրեսիան է»․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանության սնման աղբյուրը ագրեսիան է»․ Տիգրան Աբրահամյան
96
Այսօր, 10:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության սնման աղբյուրը ագրեսիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է։
Թվում է, թե ռեժիմի ներկայացուցիչները տարբեր թեմաներով կամ իրադարձություններով են խոսում, ակտիվություն ապահովում, սակայն դրանց առանցքը ոչ թե միտքն է, այլ ագրեսիայի գեներացումը։
Վախի ու ահաբեկման մեխանիզմները կոնկրետ նպատակ ունեն՝ մարդկանց հետ պահելու հասարակական և քաղաքական ակտիվությունից, ինչը իշխանությունը տարբեր փուլերում կիրառել է»։