Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել խաղաղության ծրագրի պատասխանը

Թեհրանը պաշտոնական պատասխան է ուղարկել հակամարտությունների կարգավորման՝ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին և սպասում է Վաշինգթոնի արձագանքին։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Խոսքը 15 կետից բաղկացած փաթեթի մասին է, որը, ըստ The New York Times-ի, ԱՄՆ-ն ավելի վաղ փոխանցել էր Իրանին՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար։
«ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերին Իրանի պատասխանը պաշտոնապես ուղարկվել է երեկ երեկոյան»,- ասվում է հայտարարության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ի պատասխան Թեհրանը պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները և հակամարտությունների կրկնությունը կանխելու երաշխիքներ, ինչպես նաև պատճառված վնասի փոխհատուցում տալ։ Բացի այդ, Իրանը պնդում է, որ պետք է ճանաչի Հորմուզի նեղուցի նկատմամբ իր ինքնիշխանությունը։
Միաժամանակ, Թեհրանը բանակցություններին պատրաստակամության մասին ԱՄՆ-ի հայտարարությունները համարում է ժամանակ շահելու փորձ, նշում է գործակալությունը։
Մարտի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե իրանական կողմը «աղաչում է» ԱՄՆ-ին գործարքի համար՝ միաժամանակ հրապարակայնորեն հայտարարելով, որ դիտարկում է միայն Վաշինգթոնի առաջարկը։ Ամերիկացի առաջնորդը Իրանին խորհուրդ է տվել արագ ուշքի գալ՝ «քանի դեռ ուշ չէ»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
6811:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
14411:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
7310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
8509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8508:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14600:54