«Դա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր». Ալեն Սիմոնյան

«3 օր է ծնողները՝ ԱԺ-ի դիմաց են և ձեզ են պահանջում, անգամ գրություն են ուղարկել, ձեր աշխատակիցները չէին զեկուցե՞լ։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ այդ օրը դուք որոշեցիք իջնել և անձամբ սադրել»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվեցինլրագրողները: «Չեք կարող, ինձ որևէ մեկը չի պահանջել։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդիկ կան հավաքված»,- պատասխանել է Սիմոնյանը։
«Դուք ստում եք, որ չեք իմացել, Հակոբ Ասլանյանին ԱԺ ամբիոնից հաթաթա էիք տալիս»,- արձագանքել է լրագրողը:
«Ստում ես դու, ես կընդհատեմ հարցազրույցը, դու ուզում ես ինձ հետ վիճե՞լ, թե՞ ես վերջացնեմ»,- ասել է Սիմոնյանը և շարունակել․ «Ես ընդհարում չեմ ունեցել այդ մարդկանց հետ, մեզ մոտեցել է կուսակցական, հետո մեկ այլ կուսակցական և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել։ Այդ մարդկանց և էդ կուսակցականներին մի նույնացրու և մի պնդիր.... Դա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր, գիտեմ՝ ում կողմից»։

«Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում»․ Գևորգ Ստեփանյան
6811:24
Հունաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
14411:19
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից (տեսանյութ)
7310:54
Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9109:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
8509:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
9609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
8508:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
14600:54