«Ընտրություններին չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ»․ Սերժ Սարգսյան
![]() 106 Այսօր, 13:18 «Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի՝ Ա․ էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, Բ․ հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած, իրենց կողմից իրենց կարծիքով մեզ պիտակավորող՝ նախկինները խանգարում են իշխանափոխություն անել, Գ․ քաղաքական դաշտում սեփական եսը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք ու Դ․ որոշումը պայմանավորված է նրանով, որ մանրակրկիտ արված սոցհետզոտությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի համակիրները պատրաստվում են քվեարկել միայն ընդդիմադիր ուժերի օգտին, այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով իշխանությունների վերարտադրման կասեցմանը»,- ՀՀԿ համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով խորհրդարանական սպասվող ընտրությունների մասին։ Նա կրկնեց, որ չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ։ |

«Բոլորը մի բան են ասում՝ մեր Նիկոլին լավ կնայեք»․ Ալեն Սիմոնյան
014:30
ՔՊ արտահերթ համաժողովը մեկնարկեց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8214:06
«Զգուշացնում եմ՝ թող քիչ խոսա ու իրա տեղն իմանա»․ Ալեն Սիմոնյան
8914:00
«Իշխանափոխությունից հետո չպիտի անպատիժ մնան ավանտյուրիստները»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
8513:48
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը (տեսանյութ)
13113:30
ՔՊ-ականները պատասխանում են լրագրողների հարցերին (տեսանյութ)
9513:24
«Ընտրություններին չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ»․ Սերժ Սարգսյան
9413:18
«Մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
12813:12
