«2020-ի պատերազմը չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով՝ ինչ է թե իրեն դավաճան չասեն»․ Սերժ Սարգսյան
![]() 147 Այսօր, 12:54 «Ցանկանում եմ անդրադառնալ պարբերաբար քարոզչական դաշտ նետվող թեզին, թե ինչո՞ւ նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցիք»,- համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու շարունակեց․ «Հիշում եք՝ 2008-ին օգտվելով ներհայաստանյան քաղաքական խժդժություններից, Ադրբեջանը ձեռնարկեց դիվանագիտական հարձակում ու ՄԱԿ-ի ԳԱ-ում անցկացրեց Մադրիդյան սկզբունքներին հակասող բանաձև, որին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, այն չստացավ նաև ԵՄ անդամ երկրների աջակությունը։ Այդ ժամանակ մենք ՄԽ համանախագահներին փոխանցեցինք, որ ՀՀ-ն երկու դեպքում կճանաչի Արցախի անկախությունը․ եթե լինի երկարատև, լայնածավալ պատերազմ ու երկրորդ, եթե ՄԽ համանագահները չսաստեն ադրբեջանական դիվանագիտական ոտնձգությունները՝ Արցախի հարցի լուծումը տեղափոխելու այլ, այդ թվում ՄԱԿ-ի ԳԱ հարթակ։ Երբ ՀՀ կառավարիչներն են շահարկում այս հարցը, ապա արձագանքս պարզ է․ Արցախի ճանաչումն այս երկու առիթներից դուրս, ինքնին կբերեր միջազգային հանրությունից ՀՀ-ի մեկուսացմանն ու լայնածավալ պատերազմի։ Նախկինների օրոք լայնածավալ պատերազմ չի եղել, չի եղել մեր բանակի ու դիվանագիտական աշխատանքի շնորհիվ։ Սրանց օրոք 2020-ի պատերազմը արդեն լայնածավալ մասշտաբ էր ընդունվել, աղետալի էր, ու չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44 օր՝ ինչ է թե իրեն դավաճան չասեն»։ |

«Իշխանափոխությունից հետո չպիտի անպատիժ մնան ավանտյուրիստները»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
2813:48
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը (տեսանյութ)
8113:30
ՔՊ-ն արտահերթ համաժողով է անցկացնում (տեսանյութ)
6713:24
«Ընտրություններին չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ»․ Սերժ Սարգսյան
7013:18
«Մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
8813:12
«Կապիտուլյացիայի ենթարկված երկրի ղեկավարը պետք է հեռանա»․ Սերժ Սարգսյան
9613:06
«2020-ի պատերազմը չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով՝ ինչ է թե իրեն դավաճան չասեն»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
12112:54
Ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10112:42
