Շաբաթ, 04 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Բոլորը մի բան են ասում՝ մեր Նիկոլին լավ կնայեք»․ Ալեն Սիմոնյան

«Բոլորը մի բան են ասում՝ մեր Նիկոլին լավ կնայեք»․ Ալեն Սիմոնյան
134
Այսօր, 14:30

ՔՊ համաժողովի ժամանակ իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե «իրենք այդպես էլ չդադարեցին լինել ժողովրդի հասարակ ներկայացուցիչները ու քաղաքացիների համար մնացին իրենց ընկերը, գործընկերը»։ «Տաքսու վարորդն այսօր մեքենայի պատուհանը բացում է ու գոռում՝ Ալեն ախպեր, բարի լույս։ Մեկ այլ քաղաքացի էլ պատմում է Պապիկյանի հետ ամրաշինական կառույցներ գնալու մասին, ԱԳ նախարարին տեսնելիս՝ աշխարհաքաղաքական վեճի են բռնվում, իսկ մեկ այլ վայրում թոշակառուն Առողջապահության նախարարի հետ քննարկում է իր ռենտգենի տվյալները։ Մեզ հետ խոսելիս ու հրաժեշտ տալուց բոլորը մի բան են ասում՝ մեր Նիկոլին լավ կնայեք»,- նշել է Սիմոնյանը։