ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը
![]() 417 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2026 թ., 15:06 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ (66 կողմ, 16 դեմ) ընդունեց ՔՊ-ի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է հետևյալ փոփոխությունը. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»: Նշենք, որ մինչ քվեարկությունը, ՔՊ-ականները երկու անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեցին, մինչև բացակա գործընկերները հասնեին քվեարկության: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա երեք ժամ հետո: «Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ «Մեր կազմած դաշինքը կոչվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարպետյանի հետ»,- ասել էր նա: |

«Փաշինյանին Արևմուտքը սատարում է Ադրբեջանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերը սպասարկելու համար՝ ի վնաս հայերի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5921:06
«Իշխող ուժն արդարացնում է ադրբեջանական օկուպացիան և անոնսում՝ նոր զիջումների մասին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
7220:24
«Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»․ Լևոն Տեր-Պետրոսյան
9620:00
«Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
14119:42
«Ովքեր խոսում են «գուբեռնացման» մասին, իրականում առաջ են տանում ՀՀ-ի «վիլայեթացման» գործընթացը»․ Արման Աբովյան
14119:30
«ԵՄ-ն համագործակցելու է այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում»․ ՀՀ-ում ԵՄ դեսպան
11919:18
«Շատերը շտապեցին արդարացնել հերոսածին ծնողին, բայց ո՞վ էր նրան թույլ տվել խոսել հայոյախառն բառերով»․ Նաիրա Մարգարյան
14519:00
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ժամանի Հայաստան
14018:42
