«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար Մելոյան

«Վտանգված են մեր երկրի իրավական արժեքները։ Ընտրական գործընթացում պետք է երաշխավորվի դրան մասնակցող բոլոր ուժերի հավասարությունը։ Ի՞նչ են անում․ նախագիծ են բերում ընդամենը մեկ օր առաջ՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, նախագծում տեխնիկական մի քանի փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքների կոնկրետ անվանումներ կիրառելը։ Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ «Մեր կազմած դաշինքը կոչվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարպետյանի հետ», իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունը կիրառելը այս անվանման մեջ։ Դաշինքը ոչ միայն ստորագրված է եռակողմ կուսակցությունների կողմից, այլև երեկ, մինչև նախագծի հրապարակումը, ես դիմում էի մուտք արել ԿԸՀ, որպեսզի էլեկտրոնային հաշիվ բացվի և կարողանանք օգտահաշիվ ստանալ պաշտոնական կայքէջից։ Այսինքն՝ նաև իրավական ընթացակարգեր ենք մեկնարկել ԿԸՀ-ի հետ։ Իշխանությունն իր աթոռը պահելու հետ կապված այնպիսի վախերի մեջ է, որ կտրուկ միջոցների է դիմում»,- նշել է Մելոյանը:

«Ընդդիմությունն ունի ոչ թե խորհրդանշական ազդեցություն, այլ սահմանադրական որոշիչ լծակ». Վլադիմիր Մարտիրոսյան
5903:24
«Տիեզերական մասշտաբի թույն եք ներարկել հանրության մեջ և պահանջում եք քաղաքական առողջ ապրելակե՞րպ». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
8202:06
«Թուրքիայի նախագահի խորհրդականն ինձ մի դեպք պատմեց 1990 թվականից». Թաթուլ Հակոբյան
9601:18
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում (տեսանյութ)
190Երեկ, 21:13
Ալեն Սիմոնյանը Դուբլինում ջերմ զրուցում է Հիքմեթ Հաջիևի հետ
203Երեկ, 20:43
Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ինքնաթիռը թռել է Մոսկվայից
198Երեկ, 19:31
«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան
125Երեկ, 17:48
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան
99Երեկ, 17:42