Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է, ինչու անցած 2 տարում սահմանազատում չի արվել»․ Ոսկան Սարգսյան

«Եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է, ինչու անցած 2 տարում սահմանազատում չի արվել»․ Ոսկան Սարգսյան
155
Այսօր, 13:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սահմանազատման անվան տակ, ապօրինի, միակողմանի կերպով 2024 թվականի գարնանը Ադրբեջանին հանձնվեցին Կիրանցից 15 հեկտար տարածք, Կիրանցի կամուրջը, միջպետական ավտոճանապարհի մի հատված, Կիրանց֊Բաղանիս հատվածում և Բերքաբերի մոտ ավելի քան
30 տարի ամրացված դիրքերը։ Այն ժամանակ Բերքաբերի բնակիչները հավատում էին, որ սահմանազատման հաջորդ փուլում գյուղին էին վերադարձվելու Բերքաբերին պատկանող, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շուրջ 900 հեկտար հողերը։ Անցել է 2 տարի, սակայն սահմանազատում չի կատարվել։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել։ Եթե այդպես է, ինչու անցած 2 տարում սահմանազատում չի արվել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան