Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հերթական անգամ խաղում է պետության հեղինակության հետ»․ Գևորգ Ստեփանյան

«Հերթական անգամ խաղում է պետության հեղինակության հետ»․ Գևորգ Ստեփանյան
122
Այսօր, 16:48

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի.
Նիկոլ Փաշինյանը դատարանները և իրավապահ համակարգը դարձրել է անձնական օգտագործման գործիք․ ում նկատմամբ անձնական և քաղաքական վրեժխնդրություն ունի, փորձում է դրանց միջոցով իրագործել։ Էս անգամ էլ որոշել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին մի լավ աշխատեցնել՝ ընդդեմ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի աթոռին նստեցված, Նիկոլի համար առնականության և մարզական պատրաստվածության քայլող խորհրդանիշ Արայիկ Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։ Եվ սա զուգահեռ նրան, որ Հայաստանում կայանում էր Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որի շրջանակներում եվրասիական տասնյակից ավելի երկրների Օլիմպիական կոմիտեների նախագահներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ առաջարկեցին Գագիկ Ծառուկյանին՝ գլխավորելու այդ կառույցը։
Իհարկե, կասկած չունենք, որ Փաշինյանի համար առնականության սիմվոլ են տարբեր «կուլտուրայի» պատկանողները, դրա համար էլ դիմել է համապատասխան չինովնիկի, բայց կարող է ծանրաձողի տակ մնալ։
Թեև Նիկոլի պարագայում զարմանալի չէ, որ երկրի շահը ստորադասվում է անձնական ամբիցիաներին և վախերին, ու նա հերթական անգամ խաղում է պետության հեղինակության հետ։
Նույն կերպ ապօրինություններով էլ գնում է խորհրդարանական ընտրությունների՝ չհասկանալով, որ իր խաղը վաղուց ավարտված է կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ կատվի խաղը մինչև մարագն է»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան