«Եթե ընդդիմադիր ուժերը չեն համագործակցելու՝ իշխանությանը հեռացնելու համար, իրենց օրակարգը ո՞րն է»․ Գառնիկ Դանիելյան
![]() 132 Այսօր, 14:24 «Եթե ընդդիմադիր ուժերն իրար հետ չեն համագործակցելու՝ իշխանություններին հեռացնելու, իրենց օրակարգը ո՞րն է»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե ինչու են ընտրություններին մասնակցող ուժերը բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։ «Հարցրեք այդ ուժերին՝ խորհրդարանում հայտնվելուց հետո, եթե ընտրության հարց լինի, իրենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությո՞ւն են պատկերացնում, թե՞ ՔՊ-ի հետ։ Մենք բազմիցս ասել ենք, որ բացի իշխանություններից՝ ուրիշ թիրախ չունենք և համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ»,- շարունակեց պատգամավորը։ Լրագրողի դիտարկմանը, թե յուրաքանչյուրն ասում է, որ մեծամասնություն է լինելու, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ «Անկեղծ ասեմ՝ այս պահի դրությամբ որևէ մեկին 50+ տոկոս չեմ տեսնում՝ և ՔՊ-ին, և ընդդիմությանը։ Բայց կարծում եմ՝ հավաքական ընդդիմությունը հնարավորություն ունի՝ ճիշտ աշխատանքի դեպքում, հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից»։ |

«Քաղաքական հետապնդումների ենթարկվածների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի»․ Վարազդատ Հարությունյան
5617:48
«Ընդդիմադիր դաշտը հիմնականում գործում է Նիկոլ Փաշինյանի գրած կանոններով»․ Նաիրի Հոխիկյան
8017:24
«Բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
11117:12
«Որոշել ենք կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի երկարաձգումը»․ Մելոնի
19316:48
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է (տեսանյութ)
6416:30
«Անընդունելի եմ համարում Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին»․ Մելոնի (տեսանյութ)
15415:42
«Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ Իրան-ԱՄՆ բանակցություններում»․ Փեզեշքիան
16014:57
«Եթե ընդդիմադիր ուժերը չեն համագործակցելու՝ իշխանությանը հեռացնելու համար, իրենց օրակարգը ո՞րն է»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
13114:24
