Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Սա ավելի շատ նախընտրական դեպրեսիայի մեջ գտնվող կերպարի պահվածք էր»․ Արմեն Հովասափյան

«Սա ավելի շատ նախընտրական դեպրեսիայի մեջ գտնվող կերպարի պահվածք էր»․ Արմեն Հովասափյան
106
Այսօր, 14:48

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հավաքեցի բոլոր ուժերս, նյարդերս թուլացրեցի ու լսեցի կառավարության կատարողականի՝ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ խոսքը։ Դե միանշանակ դժվար է ասել, թե ինչքան կապ ուներ այն ամենն ինչ կատարվեց ԱԺ ամբիոնի մոտ՝ կառավարության 5-ամյա գործունեության կատարողականի հետ, քանի որ հիտլերյան ագիտպրոպի ու մուսոլինյան շարժումների մի ամբողջական օրգիայի ականտես եղա։
Ճղճղոց, ինքնաթափահարումներ, անադեկվատ պահվածք, որն ուղեկցվում էր դահլիճից հնչող ոգեկոչող ու սրբադասող վայնասունով։ Ըստ էության՝ Փաշինյանը ցույց տվեց, թե մոտավորապես ինչ տեսք է ունենալու առաջիկա նախընտրական պայքարը, թե ինչ անմեղսունակ ու պրիմիտիվ թեզերով է մարդկանց գլուխը նա լցնելու առաջիկայում։
Անկեղծ ասած՝ տևական ժամանակ փաշինյանական կոլունադան ու ծամածռությունները դուրս էին եկել մեր օրակարգից, հիմա պետք է արձանագրենք, որ ստարտը տրված է՝ «նա վերադառնում է», մի քանի լեվլ էլ ավելի բարձրացած ու պարապած։ Ողջ էմոցիան ներդրեց՝ պատկերը հավաքական ու տպավորիչ դարձնելու համար (էլ ձեռքերով, էլ մարմնով ու դեմքի տարբեր ֆարսիֆիկացիաներով տեսարան էր ստանում)։
Ամբողջ խոսքի ընթացքում թիրախավորում ու շարունակ ցեխ էր շպրտում հավաքական ընդիմության, իսկ ավելի կոնկրետ՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի վրա։ Ասեմ, որ սա թերևս ավելի շատ նախընտրական դեպրեսիայի մեջ գտնվող կերպարի պահվածք էր, ով հստակ հասկանում է, որ իր համար կանխատեսելի հետընտրական պատկերը չի ունենալու։
Իր խոսքում Փաշինյանն անընդհատ, ձեռի հետ, հիշում էր նաև Սերժ Սարգսյանին ու Հանրապետականին, փորձելով ամեն կերպ քննադատությունից անմասն չթողնել։ Մի հատ էլ, հատուկ Նիկոլի համար ասում եմ՝ ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցում, բայց ամեն ջանք ներդնելու է՝ քո հեռացման համար։
Ես հասկանում եմ, որ դու քո բոլոր երազների մի զգալի մասը հատկացնում ես ՀՀԿ-ին, որպես գաղափարական ու կուռ կառույցի, բայց ինչքան էլ դու «թալան» ու «կոռուպցիա» ասես, միևնույն է, այդ կառույցը բավական լուրջ քավարան է անցել ու էական բյուրեղացել։ Էնպես, որ, Նիկո՛լ, քո համար նոր՝ ավելի խոցելի հերոս գտիր»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան