Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Խորհուրդ կտայի՝ շեֆիդ հարց տաս՝ ինչո՞ւ քեզ տարավ քաղաքական բոմժացման»․ Վահե Սարգսյան

«Խորհուրդ կտայի՝ շեֆիդ հարց տաս՝ ինչո՞ւ քեզ տարավ քաղաքական բոմժացման»․ Վահե Սարգսյան
108
Այսօր, 16:12

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվե՛լ (Samvel Farmanyan), տես, 2018֊ի աշնանը Դաշնակցությունը չմտավ Խորհրդարան, որից ուղիղ երկու տարի անց՝ դավաճանական պատերազմի ավարտից և հողհանձնման մեկնարկից անմիջապես սկսած, հայրենիքի ծանր պահին վերաճեց դիմադրության առանցքային ուժի, և մինչ օրս կռիվ է տալիս։
2021֊ին Դաշնակցության խորհրդարան մտնելը լրացուցիչ հարթակ ու ազդակ տվեց էդ կռվին։
Դու պատմաբան ես, ինքդ կվկայես, որ Դաշնակցության գործունեությունը կապել խորհրդարան մտնելու, իշխանության լինել-չլինելու հետ՝ ծիծաղելի է. ՀՅԴ-ն 1990-ականներին 4 տարի բանտում էլ է գործել։
Արդ, ՀՅԴ-ն առաջիկայում Խորհրդարանում «Հայաստան» դաշինքով լինի էլ (ի տխրություն ձեզ), չլինի էլ (որից դուք հայտնի կենդանու հրճվանք կապրեք), Դաշնակցության քաղաքական ինքնասպանության մասին կարելի է միայն երազել։
Սա ականջներիդ օղ արեք։
Սամվե՛լ, ես խորհուրդ կտայի, որ Դաշնակցության դարդը լացելու փոխարեն՝ ինքդ քեզ կամ շեֆիդ հարց տաս՝ ինչո՞ւ նա քեզ տարավ քաղաքական բոմժացման (քանի որ շեֆերիդ հաճախ փոխելու խասիաթ ունես՝ հիշեցնեմ, որ նկատի ունեմ ոչ թե Արթուր Բաղդասարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ վերջին ու այս պահին գործող շեֆիդ)։
Այ էստեղ լիքը կարող ես ճառել, խորքային վերլուծականներ հրապարակել, վշտանալ, ողբալ, լացել...
Եվ միանգամայն ճիշտ կանես, Սամվե՛լ, քանի որ ջահել և տեղյակ մարդ էիր, և Նիկոլի չարագործությունների ամենաթեժ փուլում քեզ աղբամանում հինգ տարի կոնսերվացնել, հիմա հանել, լողացնել, կեղտերն ու ժանգերը մաքրել ու փորձել նորից օգտագործել՝ այնքան էլ հաճելի բան չէ։
Հ.գ. Ես հասկանում եմ, որ ձեր դարդը ընդդիմության կամ Դաշնակցության հաղթանակը չէ, և քեզ հնգամյա կոնսերվացումից դուրս բերելու միակ նպատակն այն է, որ «Հայաստան» դաշինքը հնարավորինս քիչ ձայներ ստանա։ Բայց ինչքան շարունակեք՝ էդքան լավ. դաշտը բյուրեղանում է, և մարդկանց հստակ է դառնում՝ ով ով է»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան