Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ողջունում ենք ՀՀ-ի և Թուրքիայի միջև կապերի վերաբացման ուղղությամբ կոնկրետ քայլերը». ԱՄՆ դեսպանություն

«Ողջունում ենք ՀՀ-ի և Թուրքիայի միջև կապերի վերաբացման ուղղությամբ կոնկրետ քայլերը». ԱՄՆ դեսպանություն
119
Այսօր, 18:42

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատմական առաջընթաց՝ խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։
Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»։