Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այս 3 ուժերից որևէ մեկի դեմ արշավն արշավ է ամբողջ ընդդիմության դեմ»․ Մեսրոպ Եսայան

«Այս 3 ուժերից որևէ մեկի դեմ արշավն արշավ է ամբողջ ընդդիմության դեմ»․ Մեսրոպ Եսայան
126
Այսօր, 17:42

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քիչ կոպիտ է լինելու, բայց ոչինչ։
Տարբեր հարցումների համաձայն՝ այս պահին ԱԺ են անցնում երեք ընդդիմադիր ուժեր՝
«Հայաստան» դաշինք,
«Ուժեղ Հայաստան» դաշինք,
ԲՀԿ։
Այս երեք ուժերից ոչ մեկն առանձին ավելի բարձր վարկանիշ չունի քան ՔՊ-ն, բայց երեքով միասին գերազանցում են ՔՊ-ին։
Հիմա, եթե կազմակերպված տեղեկատվական արշավ է իրականացվում այս երեք ուժերից որևէ մեկի դեմ՝ անկախ նրանից, թե կոնկրետ որ ուժի, ապա դա արշավ է ամբողջ ընդդիմության դեմ։
Հետևաբար նայեք այդ արշավն իրականացնողներին, նայեք նրանց ստեղծած աղբը լայքողներին և ճանաչեք ՔՊ-ին աջակցողներին»։

Աղբյուրը`   Մեսրոպ Եսայան